Տղամարդը դանակահարել է կնոջն ու դստերը, ապա ցած նետվել պատուհանից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ Յուժնոբուտովսկայա փողոցի բնակարաններից մեկում տղամարդը դանակահարել է կնոջը և դստերը։ Երբ ոստիկանները ժամանել են, նա փակվել է բնակարանում․ հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ։ Տղամարդը նախ վիճել է կնոջ հետ, ապա դանակահարել նրան ու դստերը։ Հարևանները ոստիկանություն են կանչել, սակայն տղամարդը որոշել է, որ իր սեփական բնակարանից դուրս չի գա, այնուհետև տեղափոխվել է պատշգամբ՝ ոտքերը կախելով պատուհանից․ մեկ ժամ անց՝ նետվել է։ Վիճակը գնահատվում է ծանր։