Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի եւ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաեւ ականանետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմում տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրությունում:

Оставьте комментарий