Ուղղաթիռի վթարի հետևանքով 22 զինծառայող է վիրավորվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի 22 զինծառայող վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնել են ամերիկացի զինվորականները՝ չհրապարակելով միջադեպի պատճառը և չմանրամասնելով վնասվածքների լրջությունը:

Ինչպես գրում է Reuters-ը, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ 10 զինծառայող տարհանվել է շրջանից դուրս գտնվող բարձրակարգ բուժհաստատություններ: Կենտրոնական հրամանատարությունը, որը վերահսկում է ԱՄՆ-ի զորքերը Մերձավոր Արևելքում, ասել է, որ հակառակորդի կրակոցներ չեն գրանցվել, սակայն հավելել են, որ միջադեպի պատճառները հետաքննվում են:

Սիրիայում տեղակայված է մոտ 900 ամերիկացի զինծառայող, որոնց մեծ մասը գտնվում է արևելքում՝ Իսլամական պետության մնացորդների դեմ պայքարի առաքելության շրջանակներում:

Оставьте комментарий