«Ջայի դուստր»․ 6-րդ հարկից երեխայի հետ ընկած կինն անձնագրում փոխած է եղել անունը, դեպքի վայրում հայտնաբերվել է գրություն

Hayastan.news-ը հայտնել էր, որ 6-րդ հարկից մայրն ու տասն ամսական երեխան ընկել էին և մահացել, և տեղեկացրել, որ կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրայինի եթերում:

Ողբերգական դեպքի վերաբերյալ Hayastan.news-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել․ Օվսաննա Սիմոնյանը որոշ ժամանակ առաջ փոխել է անձնական տվյալները․ նա անձնագրում ավելացրել է «Բիֆյա» անունը, որը եբրայերենից թարգմանվում է «Ջայի դուստր»։  «Բիֆյան ինքն է վերցնում ջրից զամբյուղը, որի մեջ Մովսեսն էր։ Քանի որ ափից մինչև զամբյուղը մեծ հեռավորություն կար, տեղի է ունենում հրաշք. Բիֆյայի ձեռքն այնքան է երկարում, որ փարավոնի դուստրը կարողանում է հասնել զամբյուղին»․ այդ անվան շուրջ նման մեկնաբանություն կա։

Բացի անվանափոխությունից ձեռագիր գրություն է հայտնաբերվել հարազատների տանը, որտեղից տեղի է ունեցել դեպքը։ Ըստ տեղեկության՝ գրության մեջ նշված է եղել որոշակի անելիքների մասին։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևանում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։  2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Оставьте комментарий