1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 12-ին՝ ժամը 08.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի,

Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և հարակից իրավաբանական բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Оставьте комментарий