Իսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունը

Մեկշաբաթյա հրադադարի ավարտից հետո Իսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունը՝ նախազգուշացնելով խաղաղ բնակիչներին, որ հեռանան Գազայի հարավային շրջաններից, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Վերջին տվյալներով՝ արդեն առնվազն 32 խաղաղ բնակիչ է զոհվել։ Միաժամանակ, Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Հրեական պետությունը վերադառնում է լայնածավալ ռազմական գործողությունների, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Քաթարը, հանդես գալով որպես միջնորդ, ափսոսանք է հայտնել Իսրայելի գործողությունների համար՝ ընդգծելով, որ դրանք ավելի են խորացնում տարածաշրջանում հումանիտար աղետը։ Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ իսրայելական իշխանությունները գիտեին հոկտեմբերի 7-ից մեկ տարի առաջ հարձակում իրականացնելու ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին, սակայն լուրջ չեն վերաբերվել այդ տեղեկատվությանը։

Оставьте комментарий