Տեղի կունենա «Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-18։00, տեղի կունենա «Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

ՀՀ մարզերի, Երևանի և Արցախից տեղահանված շուրջ 39 արհեստագործ վարպետներ կներկայացնեն ձեռագործ աշխատանքներ, որոնք կրում են Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ազդեցությունը:

Վարպետների պատրաստած արտադրանքը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, հուշամեդալներ, մանրադրամներ, զարդեղեն, հուշանվերային բնույթի իրեր կտրամադրվեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին՝ ցուցասրահում ներկայացվելու համար:

Միջոցառումը կնպաստի մշակութային ժառանգության կենսունակության պահպանմանը և արհեստագործական ներուժի ճանաչելիության բարձրացմանը:

Երեք անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան դրամական պարգևներ:
Ցուցահանդեսը կտևի մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը։

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործընկերությամբ:

Оставьте комментарий