Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն կա

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կար հակասություն մեր և տիկին Գայանեի դիրքորոշումների միջև։ Այս մասին դատարանի բակում հայտարարեց փաստաբան Գեորգի Մելիքյանը։

«Պաշտպանության մարտավարության հետ կապված, փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել ենք պաշտպանությունից։ Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր»,-նշեց նա։

Փաստաբանները հրաժարվեցին այլ մանրամասներ ներկայացնելուց՝ նշելով, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում ամբաստանյալն ինքը կներկայացնի մանրամասները։

«Մենք մեր վերջին միջնորդությունը ներկայացրել ենք խափանման միջոցը բացակայելու մասին արգելքով փոխելու վերաբերյալ։ Դա հենց նոր ներկայացրինք ու դուրս եկանք։ Մեր պաշտպանությունը դադարեցված է։ Դատարանի որոշմամբ՝ մենք ազատված ենք Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությունն իրակացնելուց։ Ինքը կարտահայտի իր դիրքորոշումը»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։

Փաստաբանները հայտնեցին նաև, որ դատական նիստն ընդմիջվել է հայտարարվել՝ հանրային պաշտպան ներգրավելու համար։

Հովսեփ Սարգսյանը հայտնեց նաև, որ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին իմացել են նիստերի դահլիճում․ «Մենք նման միջնորդություն չենք ներկայացրել»։

Փաստաբանների խոսքով՝ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ փոփոխություն կար նաև Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ, որոնց մասին նրանք նույնպես ոչինչ չհայտնեցին։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող Վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ։ Դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից շուրջ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել:

Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել: Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը այժմ քննվում է դատարանում։ Մեղադրանք է առաջադրվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Մարտիրոսյան), որն այժմ կալանավորված է։ Գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оставьте комментарий