Հրապարակվել է Վագիֆ Խաչատրյանի գործով վճիռը․ որքան պահանջեց դատախազը

Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանի դատական նիստին ելույթ է ունեցել դատախազը: Նա պահանջել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Իր ելույթում դատախազը հայտարարեց, որ ազատազրկման առաջին 5 տարիները Վագիֆ Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում:

Հիշեցնենք՝ նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», որն իբր կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ապօրինի կերպով ձերբակալվել է Բերձորի անցակետում հուլիսի 29-ին, երբ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվում էր Հայաստան՝ վիրահատվելու:

Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում և հերքում է մեղադրանքները:

Оставьте комментарий