«Զանգեզուրի միջանցք»-ը Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում է

Այն նախագիծը, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք, մի նախագիծ չէ, որից Բաքուն և Անկարան այդքան հեշտությամբ հրաժարվեն։ Այդ մասին Համ-Միհան օրաթերթի իր հոդվածում գրել է եվրասիական հարցերով փորձագետ Շոայբ Բահմանը, փոխանցում է Pars Today-ը։

Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ հիմնականում կովկասյան տարածաշրջանում վերջին երեք տարիների բոլոր զարգացումները տեղի են ունեցել այս նախագիծը արաջ մղելու պատճառով։ Այսինքն՝ և՛ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը, և՛ տարածաշրջանում տեղի ունեցած մյուս զարգացումները համահունչ էին այս մեծ նախագծին, որը ղեկավարում էին Բաքուն և Անկարան, բայց կուլիսներում նրանց աջակցում և առաջնորդում էին այլ դերակատարներ։
«Հետևաբար, այս նախագիծը չի ավարտվի Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նոր տարանցիկ գծի կառուցմամբ։ Որովհետեւ սա վաղեմի երազանք է, որը պանթուրքական եւ պանթուրանական հոսանքները ունեն ու հետեւում են դրան։

Ալիևի և Ադրբեջանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը կարծես երկակի վարքագծի տեսակ է։ Այն իմաստով որ Ադրբեջանի իշխանությունը առաջարկելով այլընտրանքային ճանապարհ, մտադիր է սադրել Հայաստանի իշխանությանը՝ մինչդեռ առաջին հերթին Իրանի ուղին այլընտրանքային ճանապարհ չի համարվում (դա հիմնական ճանապարհն է)։ Այս երթուղին արդեն 30 տարի է,որ գոյություն ունի, և Ադրբեջանի Հանրապետությունն այն օգտագործել է նվազագույն ծախսով, ուստի այս երթուղին ամենևին էլ այլընտրանքային երթուղի չէ։

Պլան B-ի կամ Զանգեզուրի միջանցքի նման հարցեր առաջ քաշելով, Բաքվի կառավարությունը նպատակ ունի սադրել Հայաստանի կառավարությանը, և այն միտքը ներարկել,որ իբր թե Իրանը  Երևանին  թույլ չի տալիս օգտվել տարանցիկ ուղիների տնտեսական առավելություններից, և այդպիսով Փաշինյանի կառավարությունը  կցանկանա  միջանցքի կառուցման հարցը քննարկել այս անգամ՝ բանակցությունների սեղանի շուրջ։ Ադրբեջանի  իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը  ցույց են տալիս, որ նրանք իմպուլսիվորեն փորձում են  քարոզչական կերպով առաջ տանել այս նախագիծը, ինչը շատ հնացած մեթոդ է և պարզ է, թե ի վերջո նրանք ինչ են փնտրում։

Եթե ​​նկատի ունենանք այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի իններորդ կետում  ընդգծվել է, որ Հայաստանը  Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքից  օգտվելու դիմաց Երևանը պետք է մյուս կողմին թույլ տա ստեղծել տրանսպորտային ուղիներ։ Իսկ հիմա, երբ հիմնականում  տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների բերումով, Ղարաբաղն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, և Լաչինի միջանցքի հարցն այլևս ակտուալ չէ, հետևաբար այդ համաձայնագիրն անվավեր է ու հնարավոր չէ վկայակոչել դրան»,-գրել է փորձագետը։

 

Оставьте комментарий