Զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ. ՀՀ ոստիկանություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, կաշառակերության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 5-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, հոգեկան ներգործության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, խոշտանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, պետական սահմանն ապօրինի հատելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խուլիգանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Оставьте комментарий