Հայաստանի 8 շախմատիստ մեկնարկում է FIDE Grand Swiss-ում

Հայաստանի 8 շախմատիստ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Մեն կղզում կմասնակցի FIDE Grand Swiss մրցաշարին:

Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցել 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

Оставьте комментарий