Պուշկինի անվան թանգարանում կներկայացվի Ուրարտուի արվեստը

Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվելու է «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու — Հարմինույա — Արմինա» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Ռուսաստանի և Հայաստանի առաջատար թանգարանների հետ համատեղ։

Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի կայքում նշված է, որ ցուցահանդեսը նվիրված է Հին Հայաստանի հարուստ մշակութային պատմությանը և առանձնահատուկ լույսի ներքո է ներկայացնում նրա արվեստի ակունքները՝ Ուրարտու պետության ժառանգությունը (Ք.ա. IX-VII դդ.):

Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են այդ տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման տարբեր փուլերին. Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից (մ.թ.ա II–I  հազարմյակ) մինչև  հետուրարտական շրջանի (մ. թ. ա. VI–IV դդ.) հին հայկական արվեստի ձևավորում:

Ցուցահանդեսը հիմնված է Ուրարտուի թագավորության մ.թ.ա. 9-7-րդ դարերի հարուստ ժառանգության վրա։

Ցուցահանդեսը նվիրված է նշանակալից իրադարձության՝ Պուշկինի կերպարվեստի թանգարանի Հին Արևելքի բաժնի վարիչ, հայտնի արևելագետ Սվետլանա Իզմայիլովնա Խոջաշի (1923–2008) ծննդյան 100-ամյակին։ Նա եղել է Պուշկինի թանգարանի հնագիտական խմբի երկարամյա ղեկավարը (1959–1978 թթ.) Էրեբունի համատեղ արշավախմբի կազմում։

Оставьте комментарий