Տարածաշրջանը վառոդով տակառի վիճակում է. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանը գտնվում է վառոդով տակառի վիճակում, և կա պայթյունի և իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու հավանականություն, հայտնում է IRNA-ն։

Աբդոլլահյանն այս մասին լրագրողներին ասել է Ջիդդայից մեկնելուց առաջ․ նա քննարկել Իսլամական համագործակցության կոմիտեի արտահերթ նիստի անցկացումը և օկուպացված տարածքներում վերջին զարգացումները:

«Վերջին հանդիպմանը ներկա բոլոր արտգործնախարարները համակարծիք են եղել Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակչության դեմ սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության շուրջ»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ բոլորը միակարծիք են, որ «քաղաքական ակտիվիստները չպետք է անտարբեր լինեն խաղաղ բնակչության, կանանց և երեխաների սպանությունների նկատմամբ և պետք է քայլեր ձեռնարկեն»։
«Մեր անցկացրած երկկողմ հանդիպումներում լուրջ քննադատություն է հնչել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Ջո Բայդենի գործողությունների վերաբերյալ, քանի որ նախ այն պայմաններում, երբ Գազայի հիվանդանոցը դառնում է սիոնիստական ​​ռումբերի թիրախ և ավելի քան հազար քաղաքացիական անձինք, բուժանձնակազմը և հիվանդները դառնում են նահատակներ, Բայդենը պաշտպանում է պատերազմի կողմը և մտնում է տարածաշրջան, և երկրորդը, ինչպես արտահայտվեց արտգործնախարարներից մեկը՝ դինոզավրը ճանճ է ծնել», — ասել է նա։

Оставьте комментарий