6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Ինդոնեզիայի Ճավա կղզու հարավում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երկրաշարժը տեղի է ունեցել 636 000 բնակչությամբ Յոգյակարտա քաղաքից 197 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախն ընկած էր 40 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։