Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Ինդոնեզիայի Ճավա կղզու հարավում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Յոգյակարտա քաղաքից մոտ 197 կմ հարավ-արևելք։ Կղզում 636 հազար բնակիչ կա։ Օջախը ընկած էր 40 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։