Արցախից տեղեկացնում են

«ԱրցախՀԷԿ»-ի մասնագետների խմբի կողմից արդեն վերացվել է արտադրական  համակարգում տեղի ունեցած վթարը  և այսուհետ էլեկտրամատակարարումը կիրականացվի «Արցախէներգո»-ի սահմանած գրաֆիկի համաձայն:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ութ ամիսների և ՀՀ-ից մատակարարվող էներգակիրների սնուցման գծերի խափանման պատճառով ընկերությունը ստիպված աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի հետևանքով հաճախակի են դարձել էլեկտրական հոսանքի արտադրման և մատակարարման սարքավորումներում տեղխնիկական խնդիրները: Իսկ լիակատար շրջափակման պատճառով անհնարին է դարձել անսարքությունների օպերատիվ վերացման համար նոր սարքավորումների ներկրումը:   

Ընկերության  մասնագետների խումբը դեռ անցած գիշերվանից աշխատում էր հերթական վթարի վայրում կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնման համար: