Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Коммерсантъ պարբերականը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդված է հրապարակել․
«Բաքուն զիջումների տրամադրված չէ։ Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու փորձերը, որոնք ձեռնարկում ենք մենք, Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները, ոչնչի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- ասել է Коммерсантъ-ի՝ Ռուսաստանի պետական կառույցները ներկայացնող զրուցակիցը։
Նա նշել է Ակնայի միջոցով Լեռնային Ղարաբաղ մատակարարումներ անելու առաջարկը, որը Ստեփանակերտը մերժել է։ Ինչպես նաև նշվում է, որ Լավրովը տարբերակ է առաջարկել, որն ընդունելի է եղել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Այդ ճանապարհի գործարկումից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքով երթևեկությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստեփանակերտն այնուհետ ասել է, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ անմիջապես, ապա տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ կապված դեպքը, որից հետո ԼՂ-ն պահանջել է ազատ արձակել տղամարդուն, ինչի արդյունքում կողմերը փոխզիջման չեն եկել: