4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի Դիարբեքիր նահանգում

Օգոստոսի 10-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետի և արտակարգ իրավիճակների վարչության հայտարարության համաձայն՝ երկրաշարժի խորությունը ընդերքում կազմել է 16.81կմ:

Նշենք, որ Թուրքիայում օգոստոսի 7-ին 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր եղել Մարմարա ծովի ափերին: Երկրաշարժը զգացվել էր հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա քաղաքում, ինչպես նաև Ստամբուլում, Բուրսայում և Քոջաելիում:

Оставьте комментарий