Ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ասկերանի շրջանում

Օրվա ընթացքում ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ասկերանի շրջանում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը,  օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։

Չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Արցախի  հրետակոծության ժամանակ։

Մինչ օրս սակրավորները Հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական, անհրաժեշտության դեպքում` տեղում դրանց ոչնչացման աշխատանքներ։

Հորդորում ենք, պայթյունների ձայն լսելու դեպքում`խուճապի չմատնվել։

Оставьте комментарий