Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետերը՝

1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշումը»։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

  • Արաքսիա Սվաջյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
  • Արման Խոջոյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
  • Զարուհի Մաթևոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  • Լուսինե Գրիգորյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
  • Արմենուհի Պողոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ
  • Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
  • Արթուր Բադալյան – «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
  • Արմեն Պողոսյան – «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ)
  • Արտյոմ Ղազարյան – «Թել-Սել» ընկերության աշխատակից (համաձայնությամբ)
  • Լևոն Գուլքանյան – ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ (համաձայնությամբ)
  • Հարություն Պողոսյան – «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
  • Գուրգեն Եղիազարյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Աղավարդ Խաչատրյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Սերյոժա Երիցյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ․ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Վիկտոր Աբրահամյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Նունե Սիմոնյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

  • Թոռնիկ Ալիյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ
  • Արմեն Սոլոմոնյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ասպիրանտ
  • Սարե Գալստյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրանտ
  • Արմեն Օզմանյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ
  • Գագիկ Գրիգորյան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրանտ:

Оставьте комментарий