Լարված իրավիճակ Կոռնիձորում

 

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայեր ջան, մենք հիմա Կոռնիձորում ենք ու չեն թողնում, որ ընդհանրապես անցնենք։ Մեր դիմացը ոստիկանները փակել են, մեր տղերքին հանել են մեր դեմ։ Մենք լավ գիտենք՝ ինչի համար ենք եկել ստեղ։ Այս մասին քիչ առաջ Կոռնիձորում հայտարարեց տղաներից մեկը։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Խաչակիրներ» ջոկատի տղաները Երևանից մեկնել են Կոռնիձոր։

«Մենք չգիտենք՝ ինչքան ենք մնալու, բայց եկել ենք մի բանի համար, որ այդ սնունդը հասցնենք մեր երեխեքին։ Հլը տեսեք՝ ինչքան մարդով են փակել մեր դեմը։  Ժողովուրդ, կոչ եմ անում, միացեք։ Ժամանակն է, եկել է ժամանակը։ Նայեք, էսքան տղա եկել է , որ էդ երեխեքի հացը հասցնի»,- հավելեց նա։