Արմավիրի մի քանի գյուղերում մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով  պայմանավորված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 12:00-ից մինչեւ օգոստոսի 10-ը ժամը 11:00-ն  կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան եւ Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Оставьте комментарий