Օր 14․ ի՞նչ իրավիճակ է Կոռնիձորում

Հումանիտար բեռով ավտոշարասյունը արդեն 14 օր է ՝ շարունակում է մնալ Կոռնիձորում: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ցավով  է արձանագրում, որ  հումանիտար բեռը դեռևս շարունակում է գտնվել Կոռնիձորի հատվածում։

«Լաչինի միջանցքի այս ապօրինի  շրջափակումից ի վեր իրավիճակը վատթարանում է,  ճգնաժամը առավել ակնհայտ է դառնում և նվազելու որևէ միտում չունի»,-նշել է Սարգսյանը։

Նա սակայն  չի հերքում, որ նկատվում է նաև միջազգային հանրության կողմից որոշակի ուշադրության և մտահոգությունների աճ՝ շարունակական հայտարարությունների և կոչերի տեսքով:

 

Оставьте комментарий