Ռոնալդուի՝ Արցախի վերաբերյալ խոսելու մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին\

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը օրերս սոցցանցերի իր էջերում գրառում էր կատարել Արցախում ստեղծված իրավիճակի մասին.

 

«Արդեն 8 ամիս է Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները ենթարկվում են շրջափակման և ավերածությունների:

Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` չունենալով կյանքեր փրկող դեղամիջոցներ, սնունդ կամ այլ անհրաժեշտ պարագաներ։
Սովից մահացած մարդկանց սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաները չպետք է տեսնեն այս պատերազմը, որպեսզի սկսեն բուժվել և ապաքինվել:
Լաչինի միջանցքով պետք է թույլատրվի մարդասիրական օգնության անարգել մուտքը»,- գրել էր  34-ամյա ֆուտբոլիստը։

 

Կեղծ տեղեկատվություն տարածող յութուբյան ալիքներից մեկը տեսանյութ է պատրաստել, թե Մխիթարյանի կոչին միացել է նաև պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը։

 

 

 

Оставьте комментарий