Թեհրանում 5 շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ

Թեհրանի հարավում 5 շենք է փլուզվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 10-ը վիրավորվել են, հայտնում է iranintl.com կայքը:

Թեհրանի հրդեհաշիջման գործակալությունը հայտնել է, որ չորս ոստիկան և քաղաքապետարանի երկու աշխատակից, ինչպես նաև մի քանի մարդ մնացել են փլատակների տակ:

Նշվում է, որ զոհերից երկուսը ոստիկան էին, նրանք վերահսկում էին օրինական կարգադրությամբ շենքերից մեկի քանդումը, երբ մոտակայքում գտնվող հինգ շենք փլուզվել է, ինչի հետևանքով նրանք հայտնվել են փլատակների տակ։

Կայքը գրում է, որ Թեհրանում կան առնվազն հարյուրավոր բարձր ռիսկային համարվող շենքեր, սակայն իշխանությունները ձեռնպահ են մնում ցուցակը պաշտոնապես հրապարակելուց՝ ասելով, որ դա «կմտահոգի մարդկանց»:  IRNA պետական լրատվական գործակալությունը անցյալ հունիսին հայտնել էր, որ ներկայումս Թեհրանում կա 33,000 անապահով շենք:

Оставьте комментарий