Ուշադրություն. 37 ժամ ջուր չի լինի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:

Օգոստոսի 6-ին ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 17:00-ն կդադարեցվի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, գ.Նոր Կյուրին 1փ, 2փ, 3փ, գ.Այնթապ, գ.Նոր Խարբերդ 27փ, 28փ, 29փ և ք.Մասիսի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: