Չինաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 126 շենք է ավերվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տասնյակ մարդիկ վիրավորվել են, 126 շենք է ավերվել Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի Դեչժոու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ըստ Global Times-ի, այն վերջին  տասնամյակի ընթացքում  նահանգում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է եղել:

Չինաստանի կենտրոնական կառավարությունը աշխատանքային խումբ է ուղարկել փրկարարական աշխատանքները ղեկավարելու համար:

Տեղական ժամանակով 02:33-ին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պինգյուանում 10 կիլոմետր խորության վրա: Շանդունի երկրաշարժերի վերահսկման վարչությունը հայտնել է, որ գրանցվել է 59 ստորգետնյա ցնցում, որոնցառավելագույնի մագնիտուդը կազմել է 3.0 բալ։

Ժամը 06:30-ի դրությամբ Պինգյուան ​​շրջանի առաջին ժողովրդական հիվանդանոցն ընդունել է երկրաշարժի հետևանքով վնասվածքներ ստացած 21 մարդու, որոնց մեծ մասը ունեցել է քերծվածքներ, պլոկվածքներ, գլխի վնասվածքներ և այլն: Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան։