Ռեստորանի հետնամասում հայտնաբերվել է հսկայական ծավալի «արսենալ», որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023-ը հայտարարել են պայքար ապօրինի զենք-զինամթերքի դեմ, ինչի արդյունքում վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները հայտնաբերել են ոչ միայն մեծ թվով զենք-զինամթերք, այլ նաև քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիներն իրենք են կամ ոստիկանության բաժիններ են ներկայացրել իրենց մոտ պահող զենք-զինամթերքը, կամ ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, թե որտեղ են թողել իրենց մոտ պահվող զենք զինամթերքը: Հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ ներկայացնում են իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը, և եթե պարզվում է, որ դրանք չեն օգտագործվել քրեորեն պատժելի արարքներում, ապա այդ քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետ օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, հանրապետությունում եթե առաջինի հորիզոնականում չէ, ապա երկրորդում կլինեն, քանի որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի մարզն ընդգրկող Ոստիկանության Վաղարշապատի, Արմավիրի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների ծառայողները այնքան զենք ու զնամթերք են հայտնաբերել, որ կարելի է զինել մի ամբողջ գունդ:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Оставьте комментарий