Անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անօդաչու թռչող սարք է ոչնչացվել՝ Մոսկվային մոտենալիս՝ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից. այդ մասին Telegram-ում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր ժամը 11-ի սահմաններում անօդաչու թռչող սարքով փորձ է արվել ներխուժել Մոսկվա։ Հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացվել են այն»,- գրել է նա։

Տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչությունում նշել են, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է ՀՕՊ համակարգերի կողմից Պոդոլսկի շրջանի տարածքում։ Հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

Աելի ուշ Baza տելեգրամյան ալիքը գրեց, որ Պոդոլսկում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետեւանքով մեկ մարդ է տուժել: 77-ամյա Վադիմ Ն.-ն ձեռքի բեկորային վնասվածք է ստացել. Այժմ նա օգնություն է ստանում։