Զnհվել է 17 մարդ, 19-ը՝ անհետ կորել. նոր տեղեկություններ՝ ողբերգական վայրից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փորձագետները նախնական եզրակացություն կներկայացնեն Շովի առողջարանում տեղի ունեցած ողբերգությանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Նշվում է, որ վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 17 մարդ: Ավերվել են կամուրջները, վնասվել է Շովի մուտքի ճանապարհը ։ Մինչ այս փրկարարները տարհանել էին 210 մարդու։ Որոնվում է 19 անհետ կորած։

«Տեղում աշխատում են շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետների 6 խմբեր՝ երկրաբաններ, հիդրոլոգներ, սառցադաշտաբաններ, և, իհարկե, խմբի մի մասը տեղում է։ Մենք աշխատում ենք մեր մասնագետներից ստացված ամբողջ տեղեկատվության վրա: Մշակում և վերլուծում ենք հովտում ծավալված գործընթացների հետ կապված բոլոր տեղեկությունները, որպեսզի այս դժվարին պահին հասարակությանը տրամադրենք հնարավորինս հավաստի տեղեկատվություն», – ասել է Թանդիլաշվիլին:

Նրա խոսքով՝ եզրակացությունը հիմնված կլինի կոնկրետ տվյալների վրա և ցույց կտա տեղի ունեցածի ամբողջ պատկերը։

«Դա կլինի կոնկրետ տվյալների և տեղեկատվության հիման վրա եզրակացություն, բայց այս փուլում ես կարող եմ ասել, որ տեղի է ունեցել շատ հանկարծակի, ակնթարթային իրադարձություն»,– ասել է Թանդիլաշվիլին:

Մասնագետներին ժամանակ է պետք բնակչությանը հնարավորինս հավաստի տեղեկատվություն տրամադրելու և բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար, հավելել է նա:

Շովիում փրկարարական գործողությանը մասնակցում է 400 փրկարար և 200 զինվորական: Բացի այդ, գործի են դրվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ և հատուկ տեխնիկա: Մասնագետները պնդում են, որ Շովի հանգստավայր է իջել մոտ 5 միլիոն խորանարդ մետր կոշտ զանգված։ Շովիում նման տարերային աղետի կրկնության վտանգ այս փուլում չկա, ասում են փորձագետները:

Նշենք, որ Շովի հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից 1,5 հազար մետր բարձրության վրա Օնիի շրջանում (Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի տարածաշրջան):

Оставьте комментарий