Նոր պայթյուններ՝ Ղրիմի կամրջի մոտ․ ի՞նչ է հայտնի

Ռուսական Տելեգրամ ալիքները հայտնում են Ղրիմի կամրջի մոտ պայթյունի մասին։

Ըստ այդմ, կամուրջի երթեւեկությունը ժամանակավորապես փակ է։

Այսպես, Mash տելեգրամյան ալիքը գրում է Ղրիմի Յակովենկովո գյուղի մոտ տեղի ունեցած պայթյունի մասին՝ վկայակոչելով տեղի բնակիչներին։

Նշվում է, որ Ղրիմի կամրջի լուսավորությունն անջատվել է։ Այն, որ Ղրիմի կամրջի տարածքում պայթյուններ են լսվում, ականատեսների վկայությամբ, գրում է «Զգուշացե՛ք, նորություններ են» տելեգրամյան ալիքը։

Տելեգրամյան մեկ այլ ալիք՝ SHOT-ը գրում է նաև Կերչում տեղի ունեցած պայթյունի մասին՝ կրկին ականատեսներին հղումով։

Պայթյունների մասին տեղեկություններին արձագանքել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

«Խնդրում եմ, խուճապի մի մատնվեք։ Բոլոր ծառայությունները գործում են։ Արտակարգ իրավիճակների դեպքում անմիջապես տեղեկատվություն կտրվի։ «Տագնապի» ազդանշանը Ղրիմի կամրջի տարածքում հարձակման սպառնալիքի պատճառով հայտարարվում է ոչ առաջին անգամ։ Երբեմն օրական երկու, երեք անգամ: Պայթյունների մասին տեղեկատվությունը առցանց չեմ կարող հաստատել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Оставьте комментарий