Դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանը ՔՊ-ի ցուցակով կմասնակցի ավագանու ընտրություններին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ը նկատեց, որ թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանը երեկ մասնակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ ներկայացվել էր Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը, քննարկվել են նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։

ArmLur.am-ը կապ է հաստատել դերասանուհի Տաթևիկ Հովակիմյանի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք նա մտադիր է մուտք գործել քաղաքականություն, հնարավո՞ր է ՔՊ-ի ցուցակով մասնակցի ավագանու ընտրություններին, ինչին նա պատասխանել է, որ այո, հրավեր ստացել է։

«Հրավեր ստացել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ լինել ավագանու անդամ և զբաղվել մշակութային ոլորտով: Գիտեք, որ ամեն ավագանի նաև ունի իր ֆունկցիան, այդ թվում՝ մշակութային: Այս ամենը քաղաքականացնելը, առավել ևս ավագանու դեպքում, և այն որակել քաղաքականություն մտնել, ինձ համար շատ ամպագոռգոռ է, առավել ևս, որ ես որևէ նկրտում չունեմ քաղաքականությամբ զբաղվելու: Ինձ հետաքրքիր է զբաղվել երկրի խնդիրներով, որոնք իմ կոմպետենտության սահմաններում են, այս դեպքում՝ մշակույթը: Կան թատրոններ և մշակութայն կառույցներ, որոնք քաղաքապետարանի ենթակայության տակ են, կարծում եմ, որ ես կոմպետենտ եմ դրանց խնդիրներով զբաղվելու և լուծում տալու համար: Ընդունել եմ հրավերը և մասնակցելու եմ ավագանու գալիք ընտրություններին: Ինձ հետաքրքրում է դա, իհարկե, եթե Երևանում լինեն այլ խնդիրներ, որոնք աչք կծակեն, դրանց մասին ես կտեղեկացնեմ, բայց ինձ առավել հետաքրքիր է այն ոլորտը, որում ես կամ» ,- ասել է դերասանուհին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Оставьте комментарий