Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Oգոստոսի 2-ի ցերեկը, 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-ի ցերեկը կբարձրանա 2-6 աստիճանով, 4-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Oգոստոսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-7-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Оставьте комментарий