Թուրքիայում հզոր հրդեհներ են. 10 գործարան է բռնկվել (լուսանկարներ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի Բուրսա նահանգում հրշեջները մի քանի ժամ շարունակ փորձում են մարել 10 գործարանների տարածքը ընդգրկած հրդեհը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

Ըստ առկա տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է Ինեգոլ քաղաքի ձեռնարկություններից մեկում՝ օգոստոսի 1-ին՝ տեղական ժամանակով մոտ 15:30-ին (Երևանի ժամանակով 16:30-ին), այնուհետև տարածվել հարևան օբյեկտներում, այդ թվում՝ մետաղի, կահույքի և տեքստիլի արտադրության գործարաններում։

Բոլոր աշխատողները տարհանվել են արդյունաբերական գոտուց։ Նշվում է, որ տուժածներ չկան։

 

   

Оставьте комментарий