Ադրբեջանը սպառնու՞մ է «Կարմիր խաչին»

«Մեդիա կենտրոնում» մեկնարկել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով հարցազրույցը։

«Նախ Ադրբեջանը պետք է Կարմիր խաչին տեղյակ պահեր, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որը կարող էր ձերբակալվել։ Կարմիր Խաչը պետք է դրա մասին տեղեկացներ ընտանիքի անդամներին ու միայն գիտակցված համաձայնության պարագայում իրականացներ դա: Ես առավել քան վստահ եմ, որ ի սկզբանե Ադրբեջանը այդպիսի տեղեկատվություն չի տրամադրել Կարմիր Խաչին, նրան օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով: Կարմիր խաչը կարող էր շատ կոշտ արձագանքի ձևով փորձեր միջադեպը կանխել՝ էսկալացնելով խնդիրը մինչև բարձր օղակներ: Այսինքն՝ հենց սկզբից այս հարցի մասին պետք է տեղեկանային կենտրոնական մարմինները: Մենք չունենք պարզաբանում, որ Կարմիր խաչը հենց ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր համալիր գործողությունները, որ միջազգային բարձր օղակների ներգրավվածությամբ, նրանց ճնշման ներքո այս միջադեպը կանխվեր»,- քիչ առաջ նշեց Սիրանուշ Սահակյանը:

«Կարմիր խաչը պարտավոր էր արձագանքել Կարմիր խաչի գործունեության խոչընդոտների, Կարմիր խաչի օգտգործման ռիսկերի վտանգների մասին՝ կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին աջակցել Կարմիր խաչի մանդատին՝ ձեռնարկել գործուն քայլեր կանխելու Կարմիր խաչի գործունեության խոչընդոտները։ Նրանք անընդհատ վախեցած են Ադրբեջանի արձագանքներից:

Ադրբեջանը տակտիկական նկատառումներով անընդհատ ռիսկեր է ստեղծում, սպառնում է, որ առհասարակ  անհնարին կդարձնի Կարմիր Խաչի գործունեությունը Ադրբեջանում և նրանք գերզգուշավոր դիրքերից են հանդես գալիս, որ ապահովեն իրենց շարունակական գործունեությունն Ադրբեջանում»,- հավելեց նա:

 

Оставьте комментарий