Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն է ցանկանում և տարածքային պահանջներ չունի այդ երկրի նկատմամբ. այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, սակայն, որ Հայաստանից «տեղահանված» (չակերտները՝ խմբ․) ադրբեջանցիները, հայ-ադրբեջանական կարգավորումից հետո, վերադառնալու «իրավունք ունեն» (չակերտները՝ խմբ․) :
«Իմ ուղերձը Հայաստանին հետևյալն է՝ մենք խաղաղություն ենք ուզում նրանց պետության հետ։ Մենք հայերի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, թեև մինչ պատերազմը Հայաստանում «հարյուր հազարավոր ադրբեջանցիներ» (չակերտները՝ խմբ․) էին ապրում, որոնց նկատմամբ իրականացվել են «էթնիկական զտումներ» (չակերտները՝ խմբ․), «հիմնովին ոչնչացվել է նրանց մշակութային և կրոնական ժառանգությունը» (չակերտները՝ խմբ․: Սակայն մենք տարածքային պահանջներ չունենք։ Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանից «բռնի տեղահանված» (չակերտները՝ խմբ․) ադրբեջանցիները «իրավունք ունեն» վերադառնալ այնտեղ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները և հաստատեն դիվանագիտական հարաբերություններ», — ասել է Ալիևը։