Ալիևը դիմել է ՀՀ քաղաքացիներին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ունե՞ք ինչ-որ բան, որը կցանկանայիք փոխանցել մյուս կողմին: Խոսքը ոչ թե քաղաքական գործիչների մասին է, որոնց հանդիպում եք բանակցությունների ժամանակ, այլ հասարակ մարդկանց»,- նման հարց է տվել Euronews-ի լրագրողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Երբեք չեմ մտածել այդ մասին, քանի որ կյանքումս առաջին անգամ են նման հարց տալիս։ Իմ ուղերձը Հայաստանի հայերին՝ մենք խաղաղություն ենք ուզում ձեր պետության հետ։ Եվս մեկ կոչ` հստակ հասկանալ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի դասավորվածությունը։ Երկար տարիներ Հայաստանի ղեկավարները համոզում էին իրենց ժողովրդին, որ իրենք ունեն աշխարհի ամենաուժեղ բանակը, որ եթե պատերազմ սկսվի, նրանք կգան Բաքու, պատերազմը կոտրեց այս նարատիվը։ Մենք այլ պատերազմ չենք ուզում։ Ոչ այսօր, ոչ երբեք ապագայում»,- ասել է նա։

Оставьте комментарий