Այսօր մինչև 6 ժամով հոսանքազրկումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11:00-17:00 Մանթաշյան փ․ 28 շենք, Եղբայրության փ․ 7, 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ`

11:30-13:15 Արևաշատ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-17:00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Оставьте комментарий