Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր է հարաբերությունների կարգավորման համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի հետ կապված հարցեր, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Էրդողանն ասել է, որ հաջողությամբ շարունակվում են ջանքերը՝ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալը ծրագրված 15 միլիարդ դոլարին հասցնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների շահերից է բխում համատեղ գործել և լիարժեք համագործակցել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում։

«Թուրքիայի նախագահը, մատնանշելով Անդրկասպյան երկաթուղու և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությունը, նշել է այդ ճանապարհների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը, որում քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էրդողանը հայտարարել է, որ կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» հրատապ բացումը և համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ իրականացումը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Оставьте комментарий