1 զոհ, 75 վիրավոր. ՀՀ Ոստիկանության հայտարարությունը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 28-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 2-ը՝ նախկինոմ կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման՝ 24, խարդախության՝ 14, անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, խուլիգանության՝ 5, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, սպանության փորձի, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, կաշառակերրության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու կամ նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և անհետաձգելի որոշման պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործոունեություններից բացահայտվել է խուլիգանության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 1 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Оставьте комментарий