Ի՞նչ իրավիճակ է Սյունիքում այս պահին

«Սյունիքում այն վիճակն է, որը բոլորին հայտնի է։ Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք Սյունիքում չունենք որևէ միջադեպ արձանագրված։ Այո, իհարկե միջադեպի մասին եմ խոսում»։  Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Լրագրողները Ղուկասյանին հակադարձեցին, որ երկու զինծառայողների առևանգման դեպքը հենց Սյունիքում է եղել, ինչպես է ստացվում, որ որևէ միջադեպ չի արձանագրվել։

«Դե ես ասացի, որ ես խոսում եմ վերջին երկու շաբաթների մասին»,- ասաց մարզպետը, ում լրագրողները ասացին, որ փաստացի ստացվում է, որ չի կարողանում պաշտպանել սյունեցուն։

«Ես սյունեցուն պաշտպանում եմ այնքանով, որքանով իմ լիազորությունները թույլ են տալիս։ Իմ աշխատանքային ժամանակի գրեթե 90 տոկոսը անցնում է սահմանային բնակավայրերում»,- արձագանքեց Ղուկասյանը։

 

Оставьте комментарий