Հայտնի է, թե իրականում ինչու են Հայաստան բերում Սնուփ Դոգին

Ինչպես հայտնի է, մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն այս սև օրով Սնուփ Դոգին Հայաստան բերելու մասին լուրը, որի անոնսն արել էր Դդում Արայիկը, այլև՝ այդ նպատակով պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների փաստը՝ ավելի քան 23 մլն դոլար: Ու չնայած փորձեր արվեցին՝ հերքելու 23 մլն-ի մասին տեղեկությունը, բայց իշխանական պրոպագանդան չկարողացավ համոզել, քանի որ փաստն արդեն փաստաթղթավորված էր:

Անմիջապես հարց առաջացավ՝ Սնուփ Դոգն իր կարիերայի ներկա փուլում այդքան թանկ արժեցող արտի՞ստ է, որ նման ֆանտաստիկ գումարներ են բյուջեից դուրս գրվում: Եվ ահա պարզվում է՝ սեփական հայրենիքում նա շատերից ոչնչով չտարբերվող գնացուցակի տեր մեկն է. ԱՄՆ-ում այս ռեփերի ելույթը 75-100 հազար դոլար է գնահատվում:

Հարց է առաջանում՝ ի՞նչ բանաձևով են ՔՊ-ում հաշվել, որ Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու հարցում եկել-կանգնել են 23 մլն դոլարի վրա: Ակնհայտ է, որ գործ ունենք «ատկատի» հետ. ռեփերի հետույքով Նիկոլի շարիկներն են լավ փող բռնելու, նույնիսկ ավելի շատ են փող աշխատելու, քան ինքը՝ Սնուփը:

Իշխանավոր նիկոլականները լավ են սերտել ատկատի մեխախնիզմը, շատ լավ գիտեն ուտելու ձևերը, հասցրել են սերտել կարևոր գաղտնիքները: Հիմա Սնուփի համերգի վրա 23 մլն են ծախսում, վաղն էլ Ջենիֆերի համերգի վրա 32 մլն կծախսեն՝ այն հիմնավորելով Լոպեսի բարեմասնությունների գայթակղիչ առանձնահատկություններով:

Հայաստանում դրսից արտիստներ բերելու այս նոր մոդան փող լվանալու համար է մեջտեղ բերվել՝ չհաշված, իհարկե, հանրությանը թմբիրի մեջ պահելու խնդիրը: