ՊՆ-ն՝ Երասխի պայթյունի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արարատի մարզի Երասխ գյուղում բնակիչները պայթյունի ձայներ են լսել։

Ըստ մամուլի՝ պայթյունը եղել է ժամը 10։11-ի սահմաններում, ադրբեջանցիների կողմից կրակոցների ֆոնին, ենթադրելի է՝ գործարանի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը MediaHub-ի հետ զրույցում հերքեց պայթյունի մասին լուրերը։

«Տվյալ ժամին մենահատ կրակոց է արձակվել, պայթյունի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,-հայտնեց Թորոսյանը։

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ևս MediaHub-ին փոխանցեց, որ պայթյուն չի եղել։

«Քիչ առաջ էլ Երասխ խոսեցի, պայթյուն չի եղել»,-ասաց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար արձակվող կրակոցների հետևանքով Երասխում կառուցվող գործարանի շինաշխատանքները կաթվածահար են եղել:

Оставьте комментарий