Արարատի մարզում 5-ամյա երեխան ավտովթարի զոհ է դարձել

Հուլիսի 27-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում Ford Focus  մակնիշի ատվոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա մխրճվել երկաթե  արգելապատնեշների մեջ և մոտ 5 մետր առաջ ընթացել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու անչափահաս տղան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել , որ երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։

Վարորդին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը 5-ամյա երեխայի մայրն է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել երկաթե արգելապատնեշները և օգնել են մեքենան քարշակի միջոցով տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։