Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ այսօր Ադանայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 8 մարդ հոսպիտալացվել է․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Քոջան սոցցանցերի իր օգտահաշիվներում գրել է․
«Այսօր առավոտյան Ադանայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ 2 մարդ վիրավորվել է իրերի տակ մնալու հետևանքով, իսկ Օսմանիեում 6 հոգի վիրավորվել է բարձրությունից ցատկելու և վայր ընկնելու հետևանքով։ Երկրաշարժից տուժածները դեպքի վայր են մեկնել շտապօգնության 8 մեքենայով։ Երկրաշարժից տուժած հիվանդներին և ժողովրդին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։