Քանի որ տեւական ժամանակ նույնիսկ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով անհնարին էր դարձել հիվանդների տեղափոխությունը Հայաստան, հիմա ունենք ավելի քան 200 բուժառու, որոնք սպասում են Հայաստան տեղափոխմանը: Այս մասին ՛՛Ազատությանը՛՛ տված հարցարզույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Տեւական ժամանակ բացարձակապես դեղորայք չի բերվում Արցախ: Մանկական հիվանդանոցում ունենք ստացիոնար բուժում ստացող 24 երեխա, որից 7-ը նորածնային եւ վերականեդանացման բաժանմունքում:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր (նկատի ունի հուլիսի 23-ին-խմբ.) առաջին անգամ Կարմիր Խաչի միջոցով 13 բուժառու նրանց ուղեկցողների հետ հնարավոր եղավ տեղափոխել Հայաստան: Մի կերպ Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավոր եղավ ադրբեջանցիներին համոզել, որ անցկացնեն նրանց:
Ինչպես արդեն ասել եմ, ադրբեջանցիները անցակետում հավելյալ բերել են բժիշկներ եւ մեր հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ այնտեղ պատշաճ բուժօգնություն ստանալու համար, ադրբեջանցիները անցակետում նրանց բուժհետազոտության են ենթարկում: Այսօր մի կերպ համոզեցինք, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ:
Պատկերացնու՞մ եք, մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում, նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են, եւ ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք՝ ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաեւ անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջեւ չկատարվի՛՛: