Զпհեր, մի քանի տասնյակ տուժածներ․ պայթյուն՝ Մոսկվայի առևտրի կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվայի «Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում տաք ջրով խողովակի պայթելու հետևանքով չորս մարդ է մահացել։ Այդ մասին տեղեկությունը տարածել է ՏԱՍՍ-ը։

«Մահացածների դիերը հայտնաբերվել են առևտրի կենտրոնի ներսում, ընդհանուր առմամբ չորս մարդ է մահացել»,- ասել է աղբյուրը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է այս տեղեկությունը։

Նրա խոսքով, միջադեպի վայրում աշխատում են քաղաքային ծառայությունները, բոլոր տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։

Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ բոլոր տուժածները առևտրի կենտրոնում գործող հիպերմարկետի աշխատակիցներ են։  Բժշկական ծառայությունները հայտնել են ինը տուժածի մասին։ «Զոհերի թիվը հասել է 9-ի, այդ թիվը կարող է աճել, բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել»,- ասել է աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվում էր մի քանի տասնյակ զոհերի մասին։

Оставьте комментарий