Ալիևը խոսել է ռուս–ադրբեջանական հարաբերությունների մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լրատվամիջոցներում մանր թյուրիմացությունները չեն ազդում Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքականության վրա։

Այս մասին Իլհամ Ալիեւը հայտարարել է օկուպացված Շուշիում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա բացատրել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներն ազատ են իրենց գնահատականներում, և տարբեր կարծիքներն անխուսափելի են։

Ադբեջանի նախագահն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և հիշեցրել երկու երկրների տնտեսական կապերը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բոլոր կետերը կատարվում են։

Ալիեւը վստահություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ դրական ճանապարհով։

Оставьте комментарий