Իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ​​ներկայացուցիչ Ռասա Աստրաուսկայտեն Վիեննայում ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստում ասել է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը լարվածություն է ստեղծում տարածաշրջանում։ Այս մասին գրել է Ռասա Աստրաուսկայտեն թվիթերյան իր էջում։

«ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ամբողջությամբ ապահովել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժի վերականգնումը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի որոշման, ինչպես նաև ապահովել էներգիայի անսահմանափակ մատակարարումը: Ներկայիս իրավիճակը կայուն չէ և լարվածություն է ստեղծում»,- գրել է նա։

Նշենք, որ ՀՀ-ի խնդրանքով հրավիրված արտահերթ հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Оставьте комментарий